ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Քա­ղա­քա­կա­նու­թ­յան ա­կանջ­նե­րը՝ ֆուտ­բո­լում

Քա­ղա­քա­կա­նու­թ­յան ա­կանջ­նե­րը՝ ֆուտ­բո­լում
08.11.2019 | 02:02

Ե­րեկ հայտ­նի է դար­ձել, որ ֆուտ­բո­լի Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նի գլ­խա­վոր մար­զիչ է նշա­նակ­վել Աբ­րա­համ Խաշ­մա­նյա­նը։ Սույ­նի կա­պակ­ցու­թյամբ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը, ո­րը նաև ՀՖՖ գործ­կո­մի ան­դամ է, ֆեյս­բու­քյան իր է­ջում կիս­վել է ՀՖՖ ներ­քին աու­դի­տի և հա­մա­պա­տաս­խա­նու­թյան կո­մի­տեի նա­խա­գահ Մես­րոպ Ա­ռա­քե­լյա­նի տե­ղադ­րած լու­սան­կա­րով, որ­տեղ աս­վում է, որ ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գա­հը ի­րա­վունք չու­նի հա­վա­քա­կա­նի մար­զիչ նշա­նա­կե­լու։ «ՀՖՖ նա­խա­գա­հի նման վար­քա­գիծն ա­նըն­դու­նե­լի է և պետք է հա­մա­պա­տաս­խան վե­րա­բեր­մուն­քի ար­ժա­նա­նա ՀՖՖ գործ­կո­մի ու ընդ­հա­նուր ֆուտ­բո­լա­յին հան­րույ­թի կող­մից», -գրել է Ար­սեն Թո­րո­սյա­նը։


Ա­վե­լորդ չհա­մա­րենք հի­շա­տա­կել Մես­րոպ Ա­ռա­քե­լյա­նի ֆեյս­բու­քյան գրա­ռու­մը. «ՀՖՖ նա­խա­գա­հը ի­րա­վունք չու­նի նշա­նա­կե­լու հա­վա­քա­կա­նի գլ­խա­վոր մար­զիչ։ Այ­սօր՝ 06.11.2019 թ. 18:51 ՀՖՖ պաշ­տո­նա­կան կայ­քում տա­րած­վեց տե­ղե­կատ­վու­թյուն, հա­մա­ձայն ո­րի ՀՖՖ նա­խա­գա­հի կող­մից նշա­նակ­վել է ֆուտ­բո­լի ազ­գա­յին հա­վա­քա­կա­նի գլ­խա­վոր մար­զիչ։
Հա­մա­ձայն կա­նո­նադ­րու­թյան 39-րդ հոդ­վա­ծի թ) կե­տի՝ գլ­խա­վոր մարզ­չի նշա­նակ­ման ի­րա­վա­սու­թյու­նը պատ­կա­նում է բա­ցա­ռա­պես ֆե­դե­րա­ցիա­յի գոր­ծա­դիր կո­մի­տեին։
Ժո­ղո­վի կող­մից 26.06.2019 թ. ըն­դուն­ված կա­նո­նադ­րու­թյու­նը, հա­մա­ձայն 80-րդ հոդ­վա­ծի, դեռևս ի­րա­վա­կան ուժ չի ստա­ցել, քա­նի որ չի հաս­տատ­վել պե­տա­կան ռե­գիստ­րի կող­մից։
Այս­պի­սով, Հա­յաս­տա­նի ազ­գա­յին հա­վա­քա­կա­նի գլ­խա­վոր մարզ­չի նշա­նա­կու­մը ա­ռանց գոր­ծա­դիր կո­մի­տեի ուժ չու­նի և ա­ռո­չինչ է»։


Հար­կավ յու­րա­քան­չյուր գոր­ծըն­թա­ցում ճիշտ կլի­նի ու անհ­րա­ժեշտ է պահ­պա­նել հար­ցի ի­րա­վա­կան կող­մը, բայց որ ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գում կու­տակ­ված պրոբ­լեմ­ներն ին­տեն­սի­վո­րեն լու­ծե­լու փո­խա­րեն ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րարն ա­վե­լի ու ա­վե­լի շատ է ա­ռանձ­նա­նում քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րին խառն­վե­լու ան­հա­գուրդ ձգ­տու­մով, սրա մեջ չա­փից ա­վե­լի վտան­գա­վոր բան կա: Ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցիա­յի գործ­կո­մի ան­դամ լի­նե­լու ու դրա աշ­խա­տանք­նե­րին մաս­նակ­ցե­լու փո­խա­րեն մենք Ար­սեն Թո­րո­սյա­նին բա­րե­կա­մա­բար խոր­հուրդ կտա­յինք շար­քա­յին այ­ցե­լուի կար­գա­վի­ճա­կում լի­նել Դա­վի­թա­շե­նի պո­լիկ­լի­նի­կա­յում ու ժա­մե­րով հեր­թի մեջ սպա­սե­լով, ցուր­տը կաշ­վի վրա զգա­լով ի­րա­պես հաս­կա­նալ, որ մար­դիկ պո­լիկ­լի­նի­կա գնա­լուց են ա­վե­լի շատ հի­վան­դա­նում, քան չգ­նա­լուց:

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 3362

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ